30 06 2021

Ես ինքս էլ չեմ կարող ասել, որին պետք է հավատամ՝ Փաշինյանին թե՝ Անդրանիկ Քոչարյանին. իմքայլական պատգամավոր



Իմքայլական պատգամավոր Հակոբ Ասլանյանին ուղղված՝ Yerevan.Today-ի լրագրողի այն հարցին, թե ի՞նչպես է վերաբերվում այն իրողությանը, որ   ընտրություններց  3 օր առաջ  Փաշինյանը հայտարարեց, որ արցախյան 44-օրյա պատերազմում  ունենք 3705 զոհ  և 268 անհետ կորած, մինչդեռ ընդամենը 5 օր  առաջ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է էականորեն տարբեր թվեր,  Հակոբ Ասլանյանը պատասխանեց.

 «Ճիշտը այն է, որ ես ինքնս էլ չեմ կարող ասել, որին պետք է հավատամ…Փաշինյանը չի դրել մեկ-մեկ հաշվել թե քանի զոհ և անհետ կորած են, նրան զեկուցել են , մի դեպքում կարող է զեկույց տվող մարդը այդպես է ներկայացրել, մյուս դեպքում՝ Անդրանիկ Քոչարյանը ուրիշ տեսակ է ասել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ