16 12 2023

Արա Մարտիրոսյանը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում.«Նաիրի» ԲԿ

Արա Մարտիրոսյանը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում.«Նաիրի» ԲԿ

Նաիրի ԲԿ խոսնակ Աննա Ղազարյանը տեղեկացնում է, որ Արա Մարտիրոսյանը «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում:

«Երեկ` դեկտեմբերի 15-ին՝ ժամը 16:20-ին, սուր, սիրտ-անոթային և շնչառական անբավարարությամբ,  ծայրահեղ ծանր վիճակում «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել երգիչ Արա Մարտիրոսյանը: Ցուցաբերվել է համապատասխան օգնություն, ժամեր շարունակ բժիշկները պայքարել են արտիստի կյանքը փրկելու համար, սակայն, ցավոք, գրանցվել է սրտի կանգ:

Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ Արա Մարտիրոսյանն ունեցել է ուղեկցվող հիվանդություններ, որոնք ենթակա չեն հրապարակման: «Նաիրի» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմն  իր ցավակցությունն է հայտնում արտիստի հարազատներին, ընկերներին և երկրպագուներին», - նշված է հաղորդագրությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ