Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր, կառուցվածքային կենսաբանության մասնագետ, Նոբելյան դափնեկիր, կենսաֆիզիկոս, ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ Մայքլ Լեվիթթը համոզված պնդում է. «Կարանտինի ռեժիմը, որ թագաբացիլի համավարակի պատճառով սահմանված է բազմաթիվ երկրներում, չի՛ նվազեցրել, այլ ընդհակառակը` բարձրացրել է մահացության մակարդակը։ Չորս պատերի մեջ մարդկանց մեկուսացնելու որոշումը թելադրված է ոչ թե գիտության պահանջով, այլ իշխանությունից կառչած ղեկավարների խուճապով։ Հենց խուճապն է խանգարում համավարակը հաղթահարելուն։ Իրենց խուճապն արդարացնելու համար նրանք ուռճացնում են բացիլի զոհերի քանակը։ Ես չեմ հավատում նրանց վիճակագրությանը։ Դա մաթեմատիկա չէ, այլ քաղաքականություն։ Կարանտինը գուցե և ոմանց փրկել է վթարի կամ այլ դժբախտ դեպքի զոհ դառնալուց, բայց անհամեմատ մեծ սոցիալական աղետի պատճառ է դարձել»։
Ռոկֆելլերի համալսարանի պրոֆեսոր Կնուտ Վիտկովսկին, ով գլխավորում է կենսավիճակագրության, համաճարակաբանության, հետազոտությունների բաժինը և համավարակները մոդելավորող 35 տարվա փորձագետ է, պնդում է. «Եթե կարատին չլիներ` համավարակը վաղուց ավատված կլիներ։ Մեկուսացված կյանքը բազմապատկում է հիվանդությունները ու զոհերն անհամեմատ շատանում են։ Այս բացիլը սկզբունքորեն ոչնչով չի տարբերվում գրիպի այլ ձևերից և մյուսների պես սա էլ կոչնչանա։ Կոլեկտիվ իմունիտետը վարակի տարածումը կանգնեցնող գործոն է. ուստի` դպրոցները, թանգարանները, գրադարանները պետք է աշխատեն։ Պետք է մարդկանց ստիպել` ավելի շատ լինել դրսում, քանի որ` տանը փակվելու դեպքում նոր հիվանդություններ ձեռք կբերեն։ Այս վիրուսի դեմ ոչ մի պատվաստում պետք չէ. բնությունն ի՛ր ծրագիրն ունի։ Սուտ է, թե այս բացիլը առանձնակի վտանգավոր է։ Բոլոր հետազոտությունները հակառակն են ապացուցում։ Խուճապը տարածվում է ինտերնետի միջոցով միտումնավոր։ Սոցիալական հեռավորություն պահպանելու պարտադրանքի ուղղակի հետևանքը կարող է լինել համավարակի երկրորդ փուլը. այն նաև կհանգեցնի դեպրեսիաների ու հոգեկան հիվանդությունների ավելացման։ Պետք չէ այդչափ հնազանդվել քաղաքական որոշումներին, այլ անհրաժեշտ է պահանջել, որ նրանք հիմնավորեն իրենց քայլերը»։
Ամենատարբեր հիմնավորումներով նույնն են պնդում հարյուրավոր այլ հեղինակավոր գիտնականներ։ Չկա քիչ թե շատ հեղինակավոր որևէ մասնագետ, որ պնդի` թե դիմակն ու ձեռնոցը որևէ դեր ունի բացիլի դեմ պայքարում։ Նման հիմնավորումներ չունեն նաև մեր երկրի նոմինալ վարչապետը, առողջապահության նախարարը, պարետը։ Ինչ-որ ներքին դրդմամբ նրանք մեզ պարտադրում են ամենուր, անգամ` տանը, դիմակ կրել։ Այսինքն. մեզ պարտադրում են դիմակ գնել, բայց դիմակ վաճառողին խելամիտ գին չեն պարտադրում։ Նշանակում է, որ նրանք անթաքույց խրախուսում են դիմակի սպեկուլյացիան։ Իսկ իրենք դիմակ չեն կրում. դիմակով միայն նկարվում ու նկարահանվում են` ցուցադրության, մեզ խաբելու միակ նպատակով։
Փաստացի. մեր երկրի վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը սոցիալական պատասխանատվության աննախադեպ ու բացառիկ ցածր մակարդակ ունի և չի կատարում սոցիալական անվտանգություն ապահովելու իր անմիջական պարտականությունը։ Պետություն կառավարելու առումով չկա մի տարր, չափանիշ, արարք, որով Փաշինյանը տարբերվում է անպատասխանատու մարդկանցից։ Պետություն կառավարելու զարմանալի, անհիմն ու անտրամաբանական լուծումներ է Փաշինյանը գտնում, նաև՝ ուշացած։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը