02 04 2020

Դատարանները՝ Նիկոլ Փաշինյանի սեփականաշնորհած բուդկա

Դատարանները՝  Նիկոլ Փաշինյանի սեփականաշնորհած բուդկա

Նիկոլ Փաշինյանը, չնայած Հայաստանում ճգնժամային վիճակին, շարունակում է իրավական համակարգի սեփականաշնորհման գործընթացը՝ սկսելով ԲԴԽ-ից, շարունակելով վարչական դատարանով և դեռ առժամանակ կասեցնելով ՍԴ-ն սեփականաշնորհելու գործընթացը: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհաշտվելով Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահ լինելու փաստի հետ, պատկերավոր ներկայացնում էր գործող ՍԴ-ի կազմումը՝ նշելով, թե 2015թ. սահմնադրության ադյունքում Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է ՍԴ-ն․ «Ըստ էության, այս պատկերը ցույց է տալիս, որ Հրայր Թովմասյանի կողմից սեփականաշնորհված է դատարանը, ինչպես գնումների մրցույթ է արվել, կոռուպցիան ինչպե՞ս է տեղի ունենում, որ գրում են էնպիսի առաջարկ, որը կարող է բավարարել մրցույթի մասնակիցներից միայն մեկը, ահա այդպես տեղի է ունեցել սեփականաշնորհում: Մի բուդկա սեփականաշնորհելու նման Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանը»: 

Ու այս մեկնաբանությունն հիմք ընդունելով, իշխանությունը որոշում է փոխել ՍԴ կազմը: 

Սակայն, այդ ամենն ասելով, Փաշինյանը, միայն Հրայր Թովմասյանին չէր մեղադրում, այլ նաև բոլոր այն պատգմավորներին, որոնք ԱԺ-ից Հրայր Թովմասյանին ընտրեցին ՍԴ անդամ, այնուհետ ՍԴ նախագահ: Ասում էին, թե օրենքի խախտումներով են դա արել, անգամ քրեական գործ կա հարուցված:

Բայց պարզվում է, որ նույն պատգամավորների ծառայությունից շարունակում է օգտվել նաև այսօրվա իշխանությունը: Օրինակները շատ են, Շիրակ Թորոսյան, Ֆելիքս Ցոլակյան, Սամվել Ալեքսանյան, այսօր, արդեն, Ռուստամ Մախմուդյան: Ապրիլի 1-ին նախագահ Արմեն Սարգսյանը Ռուստամ Մախմուդյանին նշանակեց վարչական դատարանի դատավոր:

Նշենք, որ Ռուստամ Մախմուդյանը բացի փորձառու մասնագետ լինելը, 2017 թվականին ԱԺ պատգմավոր էր ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրական ցուցակով, ՀՀԿ խմբակցության անդամ էր, մասնակցել էր Հրայր Թովմասյանին ՍԴ դատավոր նշանակելու ընտրությանը, քվեարկել կողմ: Այսինքն, օգնել էր Թովմասյանին «սեփականաշնորհել» ՍԴ-ն:

Ռուստամ Մախմուդյանի թեկնածությունն առաջադրել է ԲԴԽ-ն, որը ՀՀԿ-ի իշխանությունից հետո թարմացվեց Նիկոլ Փաշինյանի պատկերացումներին համահունչ և սեփականաշնորհվեց այնպես, որ ասօր այդ կառույցը ներկայացնում է ոչ դե դատարանի, դատավորների, այլ հենց Նիկոլ Փաշինյանի իշանության շահերը: Մենք տեսանք ԲԴԽ-ի զրոյական արձագանքը դատարանների մուտքերի շրջափակմանը, տեսանք, թե որ նրանք չտեսնելու են տալիս որոշ դատավորների վերաբերյալ իշխանության վերաբերմունքը։ Օրինակները շատ չեն, բայց կան՝ Ալեքսանդր Ազարյան, Դավիդ Գրիգորյան: 

Իսկ այսօր ստացվում է, որ Փաշինյանը, չնայած Հայաստանում, ճգնաժամային իրավիճակին, ձեռքի հետ շարունակում է իրավական համակարգի սփականաշնորհման գործընթացը՝ սկսելով ԲԴԽ-ից, շարունակելով վարչական դատարանով և առժամանակ կասեցնելով ՍԴ-ն սեփականաշնորհելու գործընթացը,  չի դադրում քննադատել նախկին իշխանությանն ու օգտվել այդ իշխանության կադրերից՝ սեփականաշնորհման գործընթացները անելով այդ կադրերի շնորհիվ:

Այս իրավիճակն ընդդիմադիր Փաշինյանը կբնութագրեր այսպես՝ արդարադատության համակարգը՝ Նիկոլ Փաշինյանի սեփականաշնորհած բուդկա։

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ