08 08 2019

3 ցավոտ վիճակագրություն՝ հատուկ վարչապետի համար

3 ցավոտ վիճակագրություն՝ հատուկ վարչապետի համար

Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախում մեկ ու կես ժամանոց ելույթով ներկայացրեց Հայաստանի զարգացման 31 տարվա ռազմավարական պլանը, ըստ որի՝ կստեղծվի 1,5 միլիոն աշխատատեղ և կկապահովվի առնվազն 2.5 միլիոն մարդու զբաղվածություն, Հայաստանում սահուն քայլերով աճում է գործազուրկ քաղաքացների թիվը:

Այսպես, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, 2019 թվականին պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմել է 253 հազար 600 մարդ, իսկ 2018-ին՝ 237 հազար 600, այսինքն, գործազուրկների թիվն ավելացել է 16 հազարով:

Իհարկե, փայլուն, պաթետիկ տոնայնությամբ ու ձեռքը խրոխտ թափահարելով ճառեր ասելը հեշտ է, հատկապես, երբ տեսարանների սիրահար մի զանգված էլ քեզ ամեն նախադասությունից հետո ծափահարում է, բայց իրականությունից չկտրված ու թացն ու չորը լավ տարբերողները հասկանում են, որ ճառերը ոչինչ չեն նշանակում։

Իսկ երբ կես տարում դու արդեն մեկուկես տասնյակ հազար պաշտոնապես գործազրկության աճ ունես, ներդրումների պակաս ունես, վատ աշխատող կառավարություն ունես, ուրեմն կարելի սպասել տարեվերջում շատ ավելի վատ թվերի։

Ուշագրավ է, որ ֆեյսբուքյան օգտատեր Նիկոլ Փաշինյանը, որ օրը մի քանի գրառում է անում տուրիստների շատացման, տնտեսական ակտիվության աճի, ՀԴՄ կտրոնների շատ տպման և այլնի մասին, մոռանում է մի թեթև էլ հիշել, օրինակ, հենց գործազրկության աճը, ճանապարհատրանսպորտային պատահարների 21,9 տոկոսով աճը, գյուղատնտեսության 7,4 տոկոսով անկումը և այլն։

Իսկ գուցե նախկիննե՞րն են մեղավոր բացասական ցուցանիշների համար։

Ակաթի Վահանյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ