12 04 2024

Ենիչերիները․ վերլուծական

Ենիչերիները․ վերլուծական

7օր-ը գրում է

«Նիկոլ Փաշինյանի տեսակետները և քաղաքականությունը հայտնի են։ Դրանք ամբողջությամբ համապատասխանում են թուրք–ադրբեջանական օրակարգերին։ Ինքը գործում է ենիչերիների պես։ Այսինքն՝ ծառայում է իրեն գերի վերցրած սուլթաններին՝ Էրդողանին ու Ալիևին։

21–րդ դարի գերությունը, բնականաբար, տարբերվում է 14–րդ դարի գերությունից, բայց բովանդակությունը նույնն է՝ ծառայել գերի վերցրածին։

Նրանք, ովքեր չգիտեն, թե ինչ է ենիչերին, տեղեկացնենք, որ դրանք Օսմանյան կայսրության կազմում գործող զորամիավորեր էին, որոնք ձևավորվել էին գերևարված քրիստոնյա տղաներից։ Դա իսլամի կրոնափոխվածներն էին՝ ստրուկների էլիտար կորպուսը։

Նիկոլ Փաշինյանին Էրդողանն ու Ալիևն օգտագործում են մինչև վարդապետի խազը։ Ենիչերիների պես։

Ուշագրավն այն է, որ մեզանում Նիկոլից ավելի նիկոլություն անողներ կան։ Դրանք էլ են ենիչերիների պես իրենց պահում, այսինքն՝ ֆորմալ տեսակետից հայեր են, բայց թուրք–ադրբեջանական օրակարգն առաջ են մղում Նիկոլից ոչ պակաս էնտուզիազմով, իսկ հաճախ նաև ավելի զզվելի ձևով, քան Նիկոլը։ Խոսքը մասնավորապես Արարատ/Arabat Միրզոյանի/Mirzoyev–ի և Ալեն Սիմոնյանի մասին է։ Նիկոլը մեկին մատաղացու էր սարքել 2020–ի նոյեմբերի 9–ի գիշերը, մյուսին ենիչերիացրել է՝ ընտանիքի անդամի դեմ քրգործ հարուցելով, կալանավորելով ու օդում կախված թողնելով։

Արարատ/Arabat–ն ու Ալենն այնպես են պաշտպանում Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականությունը, որ Ալիևը կարող է ոչ մի բանով չզբաղվել։ Նիկոլը սրանց վրա երկու հիմնական խնդիր է դրել՝

1հիմնավորել հողերի հանձնումը Ադրբեջանին,

2.վարել պաթոլոգիկ հակառուսական քաղաքականություն։

Նիկոլի թիմում էլի ենիչերիներ կան, բայց այս երկուսը առանձնահատուկ են աչքի ընկնում (թող «խոզն» ու մյուսներն իրենց վատ չզգան, քանզի իրենք էլ են ենիչերիներ, բայց Arabat–ին ու Ալենին չեն հասնի)։

Հայաստանը հիմա այս ենիչերիների ձեռքում է հայտնվել։ Ներքաղաքական պայքարն, ըստ այդմ, վերածվում է ազգային–ազատագրականի։ Ենիչերիներից ազատվելը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու և ամեն մի հայի սուրբ պարտքը պետք է լինի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ