Վաղը՝ օգոստոսի 16-ին, տեղի է ունենալու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ՝ Արցախում հումանիտար աղետի վերաբերյալ։ Դիմողը Հայաստանի Հանրապետությունն է։
Ի՞նչ պետք է աներ Հայաստանի արտաքին գործերի նախարարը, եթե գոնե հասկանար, որ ինքը դիվանագիտությամբ է զբաղվում․ հեռախոսը ձեռքից վայր չէր դնի ու ամենօրյա կոնտակտի մեջ կլիներ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրների հետ, բանակցություններ կվարեր, Սփյուռքին կդիմեր կոչով, որպեսզի ունենայինք Ադրբեջանին պարտադրող բանաձև։
Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ունի 5 մշտական և 10 ոչ մշտական անդամ։ Մշտականներն են՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։ Այս երկրները կարող են վետո սահմանել ցանկացած բանաձևի վրա: Ոչ մշտական 10 անդամներն են այս պահին Ճապոնիան, Մալթան, Մոզամբիկը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Շվեյցարիան, Բրազիլիան, Ալբանիան, Էկվադորը, Գաբոնը և Գանան:
Բացում ենք մեր ԱԳՆ կայքը․ Արարատ Միրզոյանը իրոք հեռախոսը ձեռքից վայր չի դրել։ Իսկ ո՞ւր է զանգել․
զանգել է Էստոնիայի, Խորրվաթիայի, Բելգիայի, Սլովեիայի, Լատվիայի, Հունգարիայի, Իռլանդիայի, Կիպրոսի, Հյուսիսային Մակեդոնիայի, Իսպանիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Լիտվայի, Վրաստանի ու էլ եսիմորտեղի նախարարներին, Եվրամիության, Կարմիր Խաչի ղեկավարություն, վերջում էլ երևի զոքանչի տուն: Կներեք, բայց ամբաղ-զամբաղ զանգել է աջ ու ձախ, բայց մեր նշած՝ այս պահին մեզ համար կարևոր որոշում կայացնող 15 երկրներից խոսել է ընդամենը երկուսի արտգործնախարարների հետ, այն էլ՝ ԱԽ ոչ մշտական անդամ։
եթե Արարատ Միրզոյանն այդ երկրների նախարարների հեռախոսի համարները չունի, կարող ենք ճարել-տալ, որ զանգի։
Դիվանագիտական աշխատանքը դա է, ոչ թե զանգել ինչ-որ երկիր, ժողովրդի լեզվով ասած՝ լացել։ Պատկերավոր ասած՝ հիվանդին անհապաղ սրտի վիրահատություն պետք է անել, ամենից մոտ հարազատը, չգիտես ինչու, զանգում է աշխարհի բոլոր գինեկոլոգներին։ Սա էդ անտաղանդ հարազատն է։
Որ ասում ենք երկիրը «քշելու պրավա» չունեն, բայց քշում են, սա է։ Ո՛չ պրավա ունեն, ո՛չ գիտելիք, ոչ էլ ուզում են սովորել։ 5 տարի էդ անտեր մեքենան քշում են, ինչքան պատի ասես խփեցին, ծռեցին, ջարդեցին,, բայց ուղիղ ճանապարհով երթևեկել չկարողացան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը