30 08 2022

Կարևոր չէ՝ ով է «ընտրել» Նիկոլին, կարևոր է, թե ովքեր չեն հանդուրժում ու ո՛նց հեռացնենք

Կարևոր չէ՝ ով է «ընտրել» Նիկոլին, կարևոր է, թե ովքեր չեն հանդուրժում ու ո՛նց հեռացնենք

Ուշադրություն գրավեց այս օրերին «Ֆեյսբուքում» տարածվող «Ով է ընտրել Նիկոլին» ավելի ճիշտ՝ «Ես չեմ ընտրել Նիկոլին» վերտառությամբ ֆլեշ-մոբը:

Մարդիկ հայտարարում են, որ իրենք չեն ընտրել Նիկոլ Փաշինյանին: Ասել կուզի՝ նա չընտրված է: Դրանից հետևում է, որ ա) իշխանազավթիչ է կամ ուզուրպատոր, բ) չունի Հայաստանը կործանելու «լիցենզիա» (դե Արցախն արդեն կործանել է ըստ էության), գ) հետևաբար՝ Հայրենիքը կտոր-կտոր իր ու նիկոլականների սիրելի թշնամիներին, թուրքերին նվիրելու որոշումները նույնպես ապօրինի են և՝ դ) նա ենթակա է իշխանությունից անհապաղ հեռացվելու՝ համապատասխան քրեաիրավական բնույթի հետևանքներով:

Սկզբունքորեն՝ վատ չէ: Եթե մի հատ հավեսով հարցում արվի, նկատի ունենք, եթե բոլորին առանձին-առանձին հարցնեն, այլ ոչ թե քարոզչական «սոցհարցում» նկարեն, ապա կարող է պարզվել, որ համարյա թե ոչ ոք ոչ մի Նիկոլի էլ չի ընտրել, իսկ շարունակ շրջանառջվող 680 հազար թիվն էլ, մեղմ ասած՝ ուռճացված է:

Բայց մյուս կողմից...

«Ես չեմ ընտրել Նիկոլին» կամ նման մի ակցիա ավելի շատ տեղին կլիներ, օրինակ, 2021-ի հուլիսին կամ օգոստոսին: Ու այդ ժամանակ էլ կարող էր շատերի համար պարզ լինել, որ 2021-ի ընտրությունների հրապարակված պաշտոնական արդյունքները ոչ այլ ինչ են, եթե ոչ՝ ցինիզմով թաթախված կեղծիք:

Այնպես չէ, թե Նիկոլ Փաշինյանին ու նրա հակահայկական, դավաճանական, կործանումային, մահաբեր ուղին ոչ ոք ընդհանրապես չի ընտրել: Հաստա՛տ կան այդպիսի անձինք, որ մինչև հիմա էլ Նիկոլ են պաշտում, նույնիսկ ավելի մոլեռանդ, քան աղանդավորներն իրենց կուռքերին: Բայց հարցն անգամ նրանք չեն, որ ոչ թե մոլորվածներ են, այլ պետության, հասարակության ու մարդկության համար անդարձ կորսված հոգիներ:

Հարցը այն չէ, թե 1 տարի առաջ ով է ընտրել Նիկոլին: Ի վերջո ակնհայտ է, որ որևէ բանական մարդ, թեկուզ 1 միլիգրամ ինքնահարգանք ունեցող որևէ անձնավորություն ոչ մի պարագայում չէր ընտրի երկիրը աղետի մատնած, ստախոս, անպատասխանատու, խառնակիչ Նիկոլ Փաշինյանի նման մեկին:

Այսօր կարևոր հարցն այն է, թե ով, ավելի ճիշտ՝ ովքեր են հանդուրժում, որ Նիկոլ Փաշինյանը շարունակի լինել վարչապետի պաշտոնում, շարունակի երկիրը կտոր-կտոր հանձնել թշնամուն, շարունակի մահ ու կորուստներ բերել հայ մարդկանց:
Կարևորը հենց այդ է՝ Նիկոլ Փաշինյանին ու  նրա քպ-ոների մահաբեր իշխանությունն այլևս չհանդուրժելը:

Հայրենիքը կտոր-կտոր թուրքին հանձնելը չհանդուրժելը:

Հայաստանը կեղտոտ ու հայակեր թուրքերի ու ադրբեջանական թուրքերի «պռախադնոյ դվոռի» վերածելը չհանդուրժելը:

Քպ-ական ու քպ-ամերձ օլիգարխների աներևակայելի չափերի հասած թալանն ու ապօրինությունները չհանդուրժելը:

Հայաստանի կործանումը չհանդուրժելը:

Այ, երբ ակնհայտ դառնա, որ չհանդուրժողները ոչ միայն մի քանի տասնյակ հազար են, այլև չհանդուրժելուն համարժեք տրամադրված ու վճռական, իր պատասխանը կստանա նաև մյուս հիմնական հարցը՝ ոնց հեռացնենք:

 

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ