15 08 2022
Հարցեր՝ «Սուրմալուի» աղետի վերաբերյալ
Հարցեր՝ «Սուրմալուի» աղետի վերաբերյալ
- Սուրմալուում պայթյունից հետո քաղաքացիները հրշեջների հետ հավասար աշխատում էին՝ կրակ հանգցնում, փլատակներից փորձում ազատել մարդկանց։ Երկար ժամանակ ոստիկան չկար։ Հետո հայտնվեցին ոստիկաններ ու սկսեցին տարածքը ազատել քաղաքացիներից, ժապավեններով սահմանազատել տարածքը, մի հատ էլ մունաթ գալով նրանց վրա։ Մարդը ամանով ցեխաջուր էր վերցնում ու կրակի վրա էր լցնում, որ հանգցներ, պարզվեց, ըստ ոստիկանների, ինքը խանգարում է, ոստիկանը, որ տարածքն էր հսկում ընդամենը, օգնում էր։ Իհարկե՝ հետո եղան ոստիկաններ, որ նաև օգնում էին։ Բայց ստացվում է՝ ծխահարված փրկարարները պետք է շարունակեն ցածր աշխատավարձ ստանալ, պարեկը՝ բարձր աշխատավարձ ու պարգևավճար։
- Դեպքի վայրում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտնվելը համարում եմ էժան փիար, որը ինչ-որ չափով աշխատեց։ Իչո՞ւ նա ընտրեց Սուրմալուի ողբերգությունը ու հենց կատարվածից անմիջապես հետո։ Որովհետև էդ քաոսի մեջ, սգի մեջ, իրարանցման մեջ, ոչ ոք չէր թեքվի ու գոռար «ս․․․» կամ «Նիկոլ դավաճան», գինի չէր շփի վրան, ինչպես Կասկադում եղավ։ Ալենը ինչի՞ Աղավնո չի գնում, Բերձոր չի գնում, նրանք էլ են ողբերգություն ապրում արդեն տևական ժամանակ ու նաև՝ հենց այս պահին։ Այդ հուսահատներից մեկն էլ հենց երեկ այրեց իր տունը։ Ալենը ինչի՞ Ապարան չգնաց, որտեղ 3 հոգու կյանք խլվեց․․․
- Նիկոլը, ասում են, կիրակին անցկացրել է Սևանում։ Ծպտունը դուրս չեկավ։ Առավոտ շուտ եկավ, երբ փրկարարներ էին, քաղաքացիները քիչ էին, կային լիքը ոստիկաններ ու թիկնապահներ։ Դե նրանք էլ հո չէին գոռա «Նիկոլ դավաճան», անգամ եթե էդպիսի կարծիքի են։ Անգամ լրատվամիջոցներին չթողեցին նկարել Նիկոլի այցը։ Նիկոլ Փաշինյանը վախ ունի մարդկանցից, ՀՀ քաղաքացուց։
- Այսօր, երբ 10-ից ավելի անհետ կորած կա, քաղաքացին ահազանգում է, որ եղբոր հղի կինը երկու երեխաների հետ փլատակների տակ է, տեղեկանում ենք, որ դեպքի վայրում աշխատում է ընդամենը 60 փրկարար։ Ինչո՞ւ է աշխատում այդքան փրկարար, այլ ոչ այնքանը, որ կարողանան փլատակների տակից արագ հանել մարդկանց։ Երեկվա փրկարարների թվով ինչո՞ւ չեն աշխատում։ Ո՞ւր են ոստիկանները, բերետները, պարեկները։ Մի հատ բողոքի ցույց է լինում, հազար ոստիկան է հավաքվում, ընդդիմության ամեն երթի ժամանակ հազարավոր ոստիկաններ լցվում են կառավարական դաչաների մոտ։ Բա դրանց բերեք թող մի անգամ էլ ժողովրդի համար աշխատեն, մի հանրօգուտ գործ անեն, գոնե։
- Որոշ քաղաքացիների անտարբերությունը խիստ նկատելի էր՝ համերգ, երեկոյան հրավառություն և այլն։ Մի քանի կիլոմետր այն կողմ դիակ էին հանում փլատակների տակից, դեռ տասնյակ մարդկանց մասին տեղեկություն չկա, կենդանի են թե՝ ոչ:
Գիտե՞ք, մեզ սովորեցրին լինել անտարբեր։ Այնքան բանի միջով անցանք էս մի քանի տարում, որ արդեն մարդկային կորուստը դարձել է սովորական բան։ Մարդ է զոհվում, հիշում ենք, որ 5 հազար զոհ ենք ունեցել պատերազմում, շենք է փլվում, հիշում ենք 10 հազար կորցրած քառաուսի կիլոմետրի վրա կառուցված հազարավոր տները, որոնք հանձնվեցին թշնամուն։ Ու մարդիկ թեթև են տանում։
Քեֆ են անում, որովհետև Նիկոլի Հայաստանում ոչ ոք ապահովագրված չէ, ամեն մարդ մտածում է, թե մեկ էլ երբ է քեֆ անելու, կարող է էլ չանի։
- Ահաբեկչության վարկածը խուճապային է, դրա մասին չենք ուզում խոսել։ Այդ ու շատ այլ վարկածներ կան․ բայց որ թշնամին վխտում է մեր երկրում, դա ոչ ոք չի կարող ժխտել։ Խոսքս այս պահին բառիս բուն իմաստով թշնամում մասին է, ոչ թե ՀՀ իշխանության։
- Հայաստանում անտերություն է ու անիշխանություն։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը