Հուլիսյան տաքուպաղ սկսնակ ընթացքի մեջ, ինչ խոսք, արժանահիշատակ է հնից՝ հին, ընտրակեղծարարության և դրա արմատավորման «պապա», դատաիրավական ոլորտում ճակատագրակործան անթիվ այլանդակություններով հայտնի Գագիկ Ջհանգիրյանի հեռացումը, տվյալ դեպքում՝ Բարձրագույն դատական խորհրդից: Սկզբունքորեն, աղմկահարույց ձայնագրության հրապարակումից հետո, Գագիկ Ջհանգիրյանը հիմա պետք է քննչական մեկուսարանում լիներ՝ արդարադատության դեմ (առնվազն) հանցավոր գործողություններ թույլ տալու մեղադրանքով: Սակայն կալանավայրի փոխարեն, ինչպես գիտեք, Գագիկ Ջհանգիրյանը հայտնվեց Նիկոլի անձնական փառաբանման Հ1-ում, իրեն արժանի զրուցակից Պետրոսի հարցազրույցի սեղանի մոտ, ապա՝ վիրահատական սեղանի վրա:
Դրան հաջորդեց հայտարարությունը, որ ԲԴԽ-ում նրա լիազորությունները դադարեցված են: Հիմա. Հոժար կամքով հրաժարակա՞ն է տվել, իր բառամթերքով ասած՝ «վզին դրե՞լ» են, այն է՝ հարկադրել, թե՞ իսկապես էլ նրա՝ տարբեր տարիների գործած մեղքերը առողջական խնդիրների տեսքով վերադարձել են, ստույգ հայտնի չէ: Ասենք, կարևոր էլ չէ: Կարևորն այն է, որ Գագիկ Ջհանգիրյանը հեռանում է՝ առանց պատասխանատվության ենթարկվելու: Նա Նիկոլ Փաշինյանի կմից ԲԴԽ էր գործուղվել տվյալ հաստատությունը կազմաքանդելու, անվերապահորեն Նիկոլի տակ դնելու, դատական համակարգի վրա փաշինյանական իշխանության ճնշումներն իրավործելու համար: Գործուղումը, մեծ հաշվով, անփառունակ վախճան ունեցավ: Մի բան, որ սպասվում է նիկոլական թրքահպատակ իշխանությանն ու բոլոր «առաջին պլանի» նիկոլականներին:
Ինչ վերբերում է այ՝ այսպես կոչված իշխանությանը, ապա այն կարողացավ մեկ այլ «փայլուն» կադր պեղել, ի դեմս Սեդա Սաֆարյանի, և նրան նշանակել Սահմանադրական դատարանի դատավոր: Դա, հիրավի, շքեղաշուք նշանակում է, քանզի ավելի անընդունելի կերպար Նիկոլ Փաշինյանը երևի չկարողանար պեղել:
Մինչ այս, մինչ այն, կրկին նիկոլական իշխանությանը միանգամայն արժանի նոր գլխավոր դատախազ նշանակվեց: Ընդդիմության բոյկոտի պայմաններում քպ-ները «ջան-ջիգյար« և «ցավդ տանեմ ազիզ ջան» մթնոլորտում Նիկոլին սպասարկող նախկինից մնացած դատախազին փոխարիներին արդեն լիարժեք յուրային կադրով՝ Աննա Վարդապետյանով: Վերջինս մինչ այս հանրությանը հայտնի էր դարձել բավականին «դատախազոտ» հանգամանքներում, մասնավորապես, ըստ նախկին Պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի փաստաբանի հայտարարության, նորընտիր գլխ. դատախազը, լինելով վարչապետի օգնական, անձամբ միջամտել էր լրեական գործի քննությանը՝ նպատակ ունենալով այն ուղղորդել իրեն կամ իր ներկայացրած իշխանությանը ձեռնտու հունով:
Ամեն դեպքում, մինչև սեպտեմբեր դեռ պաշտոնավարող Արթուր Դավթյանը ևս, ամենայն հավանականությամբ, ոչ մի պատասխանատվության չի ենթարկվի, այլ պարզապես կհեռանա, միգուցե, համալրելով Փաշինյանի օգնականների կամ խորհրդականների շարքերը:
Մինչ այդ էլ, գիտեք, ևմ մեկ նիկոլական ունիկալ կադր՝ Տաթևիկ Ռևազյանը հեռացավ քաղավտացիայի վարչության պետի պաշտոնից: Նա նույնպես պատասխանատվության առայժմ չի ենթարկվել:
Առհասարակ, երբ ավելի լայն դիտարկում ես Նիկոլ Փաշինյանի, եթե կարելի է այդպես ասել՝ «կադրային քաղաքականությունը», ապա այն կարելի է բնորոշել որպես կադրային «բեսպրեդել» կամ ծայրահեղ նիկոլականություն: Հիմնվելով մինչև այժմ եղած տարբեր նշանակումների, զանազան առիթներով Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունների վրա, կարելի է տալ նիկոլական իշխանության համար «իդեալական կադրի» ընդհանուր նկարագիր: Ըստ այնմ, նիկոլական իշխանության համար նախընտրելի այն կադրը, որը չունենա մասնագիտական կրթություն, ցանկալի է, ընդհանրապես 8-րդ դասարանից բարձր ավարտած չլինի, իսկ եթե լինի բացարձակ անգրագետ, ապա՝ գերազանց է: Ի լրումն, նիկոլական նախընտրելի կադրը պետք է լինի անհայրենիք, անաստված, անհավատ, անխիղճ, ստախոս, ցինիկ: Հիմնական «կադրային» պահանջը անձամբ Նիկոլ Փաշինյանին պաշտելն է, նրան անձնական հավատարմությունը: Ու՝ վերջ: Իսկականից՝ վերջ:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը