ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարությանը հավանություն տալու մասին» կառավարության որոշման նախագիծը:
Նախագիծը մեծ արձագանք գտավ հանրության շրջանում:
Համաձայն նախագծի, «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության» նպատակը՝ սովորողների ՌՀԴ կազմակերպումը և իրականացումն ապահովող համակարգերի արդիականացման և կայուն զարգացման ապահովումն է՝ Հայաստանի Հանրապետության ժամանակակից մարտահրավերներին համապատասխան՝ ապահովելով պետական, համայնքային և հասարակական կառույցների ներդաշնակ համագործակցությունը՝ հայրենիքի պաշտպանությանը՝ ֆիզիկապես և հոգեպես պատրաստ քաղաքացու ձևավորման գործընթացում:
Նախագծի մշակմանն իբրև հիմնավորում՝ բերվում են արտաքին և ներքին մարտահրավերները՝ պատերազմներ, շրջափակում, աշխարհում և հարևան երկրներում մոլեգնող ահաբեկչություններ ու պատերազմներ, հարևան որոշ պետությունների ծավալապաշտական նկրտումներ, հայրենիքի պաշտպանությանը ոչ պատրաստակամ քաղաքացիների առկայություն, զինվորական ծառայության և զինվորականի մասնագիտության հանդեպ գոյություն ունեցող անտարբերություն, անկարագապահություն ու անդաստիարակություն, դպրոցահասակ երեխաների մոտ (հատկապես՝ ավագ դպրոցի) փողոցային արատավոր վարքագծի դրսևորումների աճ (փողոցային արատավոր բառամթերքի օգտագործում և համապատասխան վարքագծի դրսևորում), արտագաղթ, տնտեսության դանդաղ զարգացում, թմրամոլություն, թունամոլություն և այլն:
Ինչո՞ւ է կազմվել նախագիծը, ի՞նչ խնդիր է լուծում և ի՞նչ միջոցներով. Ռազմավարության նախագծին մի շարք տեսանկյուններից անդրադարձել ենք Yerevan.Today-ի տաղավարում քննարկման ընթացքում, որին մասնակցում են ՀՀ կրթության և գիտության նախարարության մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արկադի Պետրոսյանը և նույն վարչության աշխատակից, նախագծի հեղինակ Արթուր Կարապետյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը