ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է անում, օրակարգում 4 հարց է․
1․ «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին․ զեկուցողներ՝ Վիլեն Գաբրիելյան, Քրիստինե Պողոսյան։
2․ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին․ զեկուցողներ՝ Վահագն Ալեքսանյան, Հայկ Սարգսյան։
3․ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին։ Զեկուցողներ՝ Թագուհի Թովմասյան, Վիլեն Գավբրիելյան։
4․ «Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը վավերացնելու մասին։ Զեկուցողներ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյան, ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյան։
Հավանության արժանանալու դեպքում հարցերը կընդգրկվեն ԱԺ քառօրյայում, որը մեկնարկելու է հաջորդ շաբաթ։
Հանձնաժողովի նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը