17 12 2021

Դիմադրությո՛ւն ապօրինություններին․ ընդդիմության ակցիան ԲԴԽ-ի մոտ



Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը համատեղ բողոքի ակցիա են իրականացնում Բարձրագույ ն դատական խորհրդի շենքի մոտ։ Ակցիայի մասնակցիները քայլերթով կշարժվեն մինչև դատախազություն։

«Այսօր Հայաստանում քաղաքական հայացքների պատճառով ազատությունից զրկված են տասնյակ մարդիկ։ Այս թիվն օրեցօր աճում է։ Չարիքի կառավարության նպատակը մեկն է՝ մեկուսացնել բոլոր այն մարդկանց, ովքեր դեմ են Հայաստանի թրքացմանը, Արցախի հայաթափմանը:

Ուրբաթ օրը, ժամը՝ 13։00-ին, հավաքվում ենք Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) շենքի դիմաց (Կորյունի 17), որից հետո երթով շարժվելու ենք դեպի ՀՀ գլխավոր դատախազություն։

Միացի՛ր հավաքին, եթե դեմ ես Հայաստանում օրեցօր սաստկացող բռնաճնշումներին և քաղաքական հետապնդումներին։

Դիմադրությո՛ւն Ապօրինություններին

Դիմադրությո՛ւն Բռնապետությանը

Դիմադրությո՛ւն Ազգադավերին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ