02 11 2021

Ֆինանսների, էկոնոմիկայի նախարարներն ու քաղաքապետը՝ ԱԺ-ում են․ քննարկվում է բյուջեն․ ՈՒՂԻՂ



Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովների hամատեղ նիստ է հրավիրվել, որին ներկա են Ֆինանսների, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարները, քաղաքապետը և այլ պաշտոնյաներ։

Օրակարգում ներառված են հետևյալ հարցերը՝

  1. «Հայաստանի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտների ձևավորում, հարկային և մաքսային քաղաքականություն:
  2. «Հայաստանի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ և ծախսեր` արդյունաբերություն, էներգետիկա և բնական պաշարներ, տրանսպորտ և կապ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հանրային ծառայությունների կարգավորում , տնտեսական մրցակցության պաշտպանություն, անշարժ գույքի կադաստրի ոլորտ, քաղաքաշինություն և ջրային տնտեսություն:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ