Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը վերսկսելուց հետո դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ ընդմիջման ընթացքում դատարանը պարզեց, որ պաշտպան Լուսինե Սահակյանը դիմում է ուղարկել դատարանի էլեկտրոնային փոստին, որն ստացվել է 13.45-ի սահմաններում։
Դիմումի մեջ Սահակյանը հայտնել է, որ դեռևս շարունակում է ծանոթանալ քրեական գործի բազմահատոր նյութերին։ Պաշտպանը նաև հիշեցրել է, որ նրան դեռևս չեն տրամադրվել դատավարության ընթացում կազմված նյութերը։ Բացի այդ, պաշտպանը հիշեցրել է հայտնի իրավաբան Ռուբեն Սահակյանի մահվան մասին և խնդրել է հետաձգել դատական նիստը։
Լուսինե Սահակյանի պաշտպանյալ Արմեն Գևորգյանն, իր հերթին, տեղեկացրեց, որ ընդմիջման ժամանակ պարզվել է նաև, որ Լուսինե Սահակյանն այդ դիմումն ավելի շուտ է ուղարկել դատարանի էլեկտրոնային փոստին։ Սակայն, իմանալով, որ դիմումը տեղ չի հասել, Սահակյանը խնդրել է տրամադրել մեկ այլ հասցե և այդ դիմումը նորից է ուղարկել։
Առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը