16 09 2021

Ավանում ծածուկ հիմնում են գունավոր մետաղի ձուլարան. ահազանգի հետքերով . ուղիղ



 Գաղտագողի պլանավորվում է Ավանում գունավոր մետաղների ձուլարան ստեղծել. ներքին օղակներում արդեն 4-րդ  փուլով,  նախագծի առնչությամբ, ֆորմալ հանրային քաննարկում է կազմակերպվում: Ծարավ Աղբյուրի բնակիչներն  ահազանգում են, որ իրենք տեղյակ չեն իրենց քթի տակ կառուցվող ձուլարանի մասին,  որը շրջակա միջավայրի աղտոտման ու առողջապահական  տեսանկյունից վտանգավոր ռիսկեր է ստեղծում:

Նախատեսվում է, որ մթնոլորտ կարտանետվեն կախված մասնիկներ, ածխածնի օքսիդ , ազոտի օքսիդներ, ալյումինի օքսիդ, պղնձի օքսիդ , տարեկան ընդհանուր՝  0,665 տոննա:

Yerevan.Today-ի թղթակիցն այս պահին գտնվում է Ավան վարչական շրջանի ղեկավարի նստավայրում, որտեղ նախատեսված է հերթական քննարկումը: Ի դեպ, հիշյալ քննարկանը հրավիրված չեն լրատվամիջոցների ներկայացուցիչներ: 

 Մանրամասներն առաջարկում ենք  հետևել ուղիղ եթերով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ