7-րդ գումարման ԱԺ-ի վերջին արտահերթ նիստն է գումարել: Օրակարգում ընդգրկված է 6 հարց, որոնցից մեկը վերաբերում է Քրեական օրենսգրքում լրացում կատարելուն. Խոսքը անձին հրապարակավ վիրավորելու և զրպարտելու արարքները քրեականացնելու մասին է:
Հիմնավորման մեջ նշվում է, որ այդ օրենքի անհրաժեշտությունը պայմանավորված է ՍԴ-ի արտահայտած այն իրավական դիրքորոշմամբ, որի համաձայն «ՍԴ-ն հաշվի առնելով վարչապետի սահմանադրական կարգավիճակը և լիազորությունների ծավալը, ինչպես նաև քաղաքական մեծամասնության ունեցած ազդեցությունը հանրային իշխանության մարմինների համակարգում, ընդգծում է նրանց կողմից գործուն միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը հայաստանյան քաղաքական խոսքում՝ ատելության, բռնության, վիրավորանքի և արժանապատվությունը նվաստացնելու կասկած հարուցող խոսքի և վարքագծի որևէ դրսևորում, ներառյալ նաև նախընտրական քարոզչության ժամանակ հնչեցվող խոսքում բացառելու նպատակով»:
Առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը