Պետական կամերային երաժշտական թատրոնումտեղի է ունենում մամուլի ասուլիս՝ նվիրված Պետական կամերային երաժշտական թատրոնի և Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի միավորմանը:
Ասուլիսին մասնակցում են Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր արտիստ Սամսոն Ստեփանյանը, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր ռեժիսոր, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը, կոմպոզիտոր, Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ Վահե Հայրապետյանը, ռեժիսոր Ժիրայր Բաբազյանը, ԳՈՅ թատրոնի, բեմարվեստի փորձարարական կենտրոնի գեղ.ղեկավար Արթուր Սահակյանը, Հ.Մալյանի անվան թատրոնի գեղ. ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նարինե Մալյանը, Գ.Սունդուկյանի անվան թատրոնի դերասան, Հայաստանի վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանը և արվեստի, մշակույթի այլ ներկայացուցիչներ:
Նշենք, որ ԿԳՄՍՆ-ն մտադիր է Պետական կամերային երաժշտական թատրոնը և Պարոնյանի թատրոնը միավորելուց հետո Կամերայինի շենքը տրամադրել Սիմֆոնիկ նվագախմբին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը