«Կորոնավիրուսի համավարակի ժամանակ գլխավոր խնդիրը խուճապային վիճակն էր, արագ էին փոխվում սահմանափակումները»,- ԱԺ-ում Պաշտպանի գրասենյակի 2020 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնելուց հետո պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցերին կորոնավիրուսային վարակի ընթացքում սահմանափակումների մասին ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նա նշեց, որ գլխավոր խնդիրն է մարդկանց իրազեկելը, ճիշտ բացատրելը, թե ինչու համար են այդ սահմանափակումները:
«Առհասարակ, կորոնավիրուսի դեմ պայքարը երկու բարիքների պաշտպանության և հավասարակշռման բալանսի քաղաքականություն է պահանջում: Նկատի ունեմ մի կողմից հանրային առողջությունը, հանրային շահի պաշտպանությունը, մյուս կողմից քաղաքացու իրավունքը»,- ասաց Թաթոյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը