Սահմանադրական դատարանը հրապարակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանելու հարցի վերաբերյալ որոշումը։
Նշենք, որ ՍԴ-ն հարցը քննել է գրավոր ընթացակարգով, թեպետ դատավորներ Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոյսանը միջնորդել էին բանավոր ընթացակարգով քննել։
Հիշեցնենք, որ հենց այս հոդվածի հատկանիշներով է մեղադրանք առաջադրված ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրվի, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի նկատմամբ։
Առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը