ՀՀ ազգային ժողովը շարունակում է քառօրյա նիստի աշխատանքները:
Այսօր քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված նախագծերը, այդ թվում՝ ռազմական դրությունը վերացնելու վերաբերյալ ընդդիմության որոշման նախագիծը:
Խորհրդարանը կքննարկի Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը:
Այնուհետև ԱԺ-ն կքննարկի ԼՀԿ-ի ներկայացրած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, կառավարության ներկայացրած «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը և մի շարք այլ օրինագծեր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը