15 03 2021

Խոսրով Հարությունյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի դատական նիստը․ ուղիղ



Ընթանում է Խոսրով Հարությունյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի դատական նիստը։

Նշենք, որ դատական նիստը տևական ժամանակ է տարբեր պատճառներվ հետաձգվում է։

Նախորդ դատական նիստին Խոսրով Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշել էր․

«Մենք հայցը ներկայացրել ենք, եթե հիշողությունս չի դավաճանում՝ 19 թվականի սկզբում և արդեն գրեթե երկու տարի է մենք այս դատական գործընթացի մեջ ենք: Իհարկե, սա խոսում է այն մասին, թե դատարանները որքան ծանրաբեռնված են և խնդիր կա ընդհանրապես դատական բարեփոխումների առումով, բայց կոնկրետ իմ պարագայում սպասում էինք, որ վերջապես պատասխանող կողմը պետք է լուրջ հիմքերով, ապացույցներով ներկայանա, թե ինչ կապակցությամբ է իմ անունը այդ էակը հնչեցրել ԱԺ նիստին։ Ցավոք, տեսնում ենք, ամենատարբեր պատճառներով ձգձգվում է»,- ասաց Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Խոսրով Հարությունյանը դատական հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու ու պատվին, արժանապատվության ու գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցման պահանջ է ներկայացրել 2 միլիոն դրամի չափով։ 2019 թվականի ապրիլի 18-ին ԱԺ լիագումար նիստում, երբ ընտրվում էր ՀԾԿՀ-ի նախագահ, թեկնածու Գարեգին Բաղրամյանին դիմելով՝ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն ասել է. «Ձեր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների հանձնաժողովը տվել է արտոնագիր ՀԷԿ-երի, ջրային ռեսուրսների կառավարման համար և ակնհայտ է, որ այդ ոլորտներում բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել, թալան է տեղի ունեցել: Եվ դա, ընդհանուր առմամբ, ձեր կրավորական հայացքի ներքո և մասնակցությամբ: Ընդհանրապես, այդ պաշտոնյաները, ա՛յ Աղվան Հովսեփյանը, Խոսրով Հարությունյանը, տարբեր գեներալների, երբ լիցենզիա էիք տալիս ՀԷԿ-եր կառուցելու ու շարունակում են մնալ այդ մարդկանց սեփականության տակ, որևէ ձևով փորձե՞լ եք դիմադրել, թույլ տալ չհամաձայնվել հանձնաժողովի որոշումների ընթացքում»:

Առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակումը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ