Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, այսօր՝ փետրվարի 21-ին, ընթանում է Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի ձերբակալման մասին որոշման դեմ բողոքի քննությունն ու կալանավորման վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննիչի միջնորդությունը։
Նշենք, որ Արա Սաղաթելյանին ձերբակալելու մասին որոշման դեմ բողոքի քննությունը պետք է քննվեր երեկ, սակայն նիստը հետաձգվել էր՝ պայմանավորված ԱԱԾ քննիչի կողմից ներկայացված կալանավորման միջնորդությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը