25 01 2021

Մտավորականների հավաքը․ օրակարգում իրավիճակից ելքերն են․ ուղիղ



Տեղի է ունենում «Ձայն հայրենեաց» նախաձեռնության երրորդ ընդլայնված հավաք-քննարկումը։

«Ձայն հայրենեաց» նախաձեռնության, մտավորականների շարժման շուրջ են հավաքվել 300-ից ավելի մշակույթի, գիտության, կրթության գործիչներ: Հավաքին ներկա են ոչ միայն գործիչներ, այլև գեներալներ, բարձրաստիճան հոգևորականներ:

Հիշեցնենք, որ «Ձայն հայրենեաց» նախաձեռնության առաջին հավաքը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին, երկրորդը`հունվարի 12-ին: «Ձայն հայրենեաց» նախաձեռնությունը մտավորականների կամավոր միություն է: Մտավորականներ, որոնք մտահոգված են մեր երկրի այսօրվա ծանր և օրհասական վիճակով: Շարժումը որևէ կուսակցության հետ կապ չունի, սա քաղաքացիական շարժում է, որի հիմնական նպատակը այսօրվա ապիկար, հաջողություններ չարձանագրած, երկիրը փակուղի տանող վարչակազմի հեռացումն է:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ