Սյունիքի բազմաթիվ բնակիչներ վաղ առավոտից հավաքվել են Շինուհայրի խաչմերուկում՝ ցանկանալով փակել Սյունիքի դարպասներն ու արգելել Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզի տարածք:
Ոստիկանությունը ավտոբուսներով մեծաթիվ ուժեր է կուտակել՝ արգելելով քաղաքացիներին դուրս գալ Գորիս քաղաքից ու իրականացնել բողոքի ակցիան:
Ոստիկանության և բնակիչների միջև քաշքշուկ ու հրմշտոց տեղի ունեցավ։
Իրադարձություններին առաջարկում ենք հետևել ուղիղ միացմամբ։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Սյունիք հասնելու ճանապարհին է։ Ուղիղ եթերում նա նշեց, որ համոզմունք ունի, որ կկարողանա սյունեցիների հարցերին պատասխանել, և իր այցը կրկեր բորբոքելու համար չէ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը