Նիկոլ Փաշինյանն ավտոմեքենայից ուղիղ եթեր է մտել Սյունիք մեկնելու ճանապարհին:
Նա նշել է. «Ես ցավով եմ տեղեկանում, որ Սյունիք այցելելու վերաբերյալ իմ գրառումը որոշակի կրքեր է բորբոքել Սյունիքում, բայց ուզում եմ ձեզ հավաստիացնել եւ հույս ունեմ դրանում կհամոզվեք, որ Սյունիքի մարզ այցելելու իմ որոշումը ամենեւին էլ կրքեր բորբոքելու համար չէ: Ընդհակառակը, ես այս որոշումը կայացրել եմ սյունիքցիների նկատմամբ իմ հարգանքի ու գնահատանքի տուրքը մատուցելու: Երկրորդը, առավել կարեւորը՝ ուղիղ ձեր աչքերին յալեով ձեր հարցերին պատասխանելու, անհրաժեշտ բացատրություններ տալու: Ես ինձ հաշիվ եմ տալիս, թե ձեր տված հարցերն ինչպիսին են լինելու: Ես որոշակի համոզմունք ունեմ, որ ի վիճակի կլինեմ դրանց պատասխանել, ձեր կասկածները փարատել: Եթե այսպիսի համոզմունք չունենայի, նման որոշում չէի կայացնի: Նպատակը ոչ թե կրքեր բորբոքելն է, իրավիճակը գրգռելն է, մեր վերքերին աղ լցնելն է, այլ գալիս եմ ձեր աչքերին նայելու, ձեր հարցերին պատասխանելու»:
Ես գալիս եմ ձեզ հետ խոսելու եւ ձեզ հետ խոսելիս իմ հայացքը չեմ փախցնելու, որովհետեւ պարտավորություններ ունեմ ձեզնից յուրաքանչյուրի առաջ: Կփորձեմ ի ցույց դնել, որ ձեր առջեւ ունեցած իմ պարտավորությունները կատարել ու կատարում եմ լիարժեք: Ես հույս ունեմ, որ մեր խոսակցությունը տեղի կունենա, որովհետեւ այս իրավիճակը կարող ենք հաղթահարել իրար հետ: Նորից ուզում եմ հավաստիացնել, որ Հայաստանի տրածքից ոչ մի մմ տրածք կամ հող չի զիջվել: Սրա մասին նաեւ հույս ունեմ ձեզ հետ խոսել, խոսել բաց, խոսել նաեւ կոնֆիդենցիալ, որպեսզի խոսակցությունը լինի ամբողջական»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը