10 12 2020

Կընդռաջենք ԲԴԽ նախագահի խնդրանքին, դատավորի թեկնածուների ընտրության հարցը կհետաձգենք. ԱԺ նախագահ



Վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորի թեկնածուների ընտրության հարցն ԱԺ օրկարգից դուրս է գալիս: Ազգային ժողովի նիստին տեղեկացրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Տեղեկացնեմ, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ինձ նամակ է գրել, որտեղ մենք՝ պատգամավորներս տեղեկացվում ենք, որ թեկնածուները տեղեկացվել են նիստի վերաբերյալ հեռախոսազանգով, ինչը, ըստ երևույթին, պատշաճ չեն համարել և չեն հասցրել պատրաստվել: Մյուս կողմից նամակում նշվում է, որ ԱԺ լիագումար նիստում իրենց տեսլականը ներկայացնելիս թեկնածուները պետք է խոսեն դատական իշխանության հեռանկարների և համակարգի առջև ծառացած խնդիրների վերաբերյալ, այդ հարցերը վերաբերում են դատավորների իրավական և սոցիլական երաշխիքների ապահովմանը, դատարանների ծանրաբեռնվածությանը, նյութատեխնիկական պայմաններին և այլնին, սակայն հաշվի առնելով հետպատերազմական իրավիճակը և ծառացած ավելի հրատապ լուծումներ պահանջող հարցերի շրջանակը, իրատեսական չէ դատական իշխանության հուզող այս հիմնախնդիրների շուրջ կառուցողական և արդյունավետ քննարկում կազմակերպելը: Այս պատճառով ԲԴԽ նախագահը իր և թեկնածուների անունից խնդրում է հարցը հետաձգել, մենք ընդռաջում ենք այս խնդրանքին և հարցը կհետաձգենք»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ