08 09 2020

«Ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության ներկայացուցիչների ասուլիսը․ ՈւՂԻՂ



Մամուլի ասուլիսով են հանդես գալիս «Ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության հիմնադիր նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը, կազմակերպության խորհրդի անդամները՝ ռազմաքաղաքական ոլորտին առնչվող ծրագրերի պատասխանատու, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը, հայագիտության ոլորտին առնչվող ծրագրերի պատասխանատու, գրականագետ Սերժ Սրապիոնյանը, մշակութային ոլորտին առնչվող ծրագրերի պատասխանատու, մշակույթի գործիչ Վաչե Հովեյանը, իրավական ոլորտին առնչվող ծրագրերի պատասխանատու, իրավագետ Վահե Հովսեփյանը, երիտասարդական ծրագրերի պատասխանատու Կառլեն Հակոբյանը, արտաքին քաղաքականությանն առնչվող ծրագրերի պատասխանատու, դիվանագետ Խորեն Տերտերյանը։ «Ազգային ճակատ»-ը նպատակ ունի համախմբելու ազգային արժեքների և մեր ինքնության համար պայքարող գործիչներին, անհատներին և կազմակերպություններին, հանուն միասնական ազգային պետության կայացման:

Մամուլի ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիչղ հեռարձակմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ