22 07 2020

Բացվում է Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ․ ներկա է նախարարը․ ուղիղ



ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մասնակցությամբ տեղի է ունենում Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը։

 Քաղաքացիների համար ստեղծվել են բոլոր հարմարավետ պայմանները միասնական կենտրոնից ստանալու Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, Պետական եկամուտների կոմիտեի, Ազգային արխիվի, Սոցիալական ապահովության ծառայության, Միգրացիոն ծառայության, Կադաստրի կոմիտեի, Թաղման բյուրոյի, ինչպես նաև նոտարական ծառայություններ: 

Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը ստեղծվել է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի։

Առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ