25 06 2020

Հայանիստ և հարակից բնակավայրերի բնակիչները պահանջում են վերականգնել երթուղին. ուղիղ



Արարատի մարզի Հայանիստ և հարակից բնակավայրերի բնակիչները Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Արդեն տևական ժամանակ է՝ Արարատի մարզի 5 համայնքներ զրկված են հանրային տրանսպորտից:

 

35 համարի ավտոբուսը, որը սպասարկում էր Արգավանդ, Գեղանիստ, Ազատաշեն, Խաչփար և Հայանիստ համայնքները, այլևս գյուղեր չի մտնում:

Գյուղերը քաղաքին կապող այս երթուղային միջոցը Նոր Նորքի 5-րդ զանգվածից մինչև Հայանիստ համայնքի Գետաշեն թաղամաս էր ուղևորափոխադրում կատարում:

Այսօր արդեն այս համայնքների բնակիչներն աշխատանքի գնալ չեն կարողանում: 35 համարի ավտոբուսը Գետաշեն թաղամասում կանգառ կատարելու փոխարեն Արգավանդում է կայանում: Նրանք չեն կարողանում օգտվել նաև համայնքի միջով անցնող 487 համարի երթուղուց: Այն աշխատում է գերծանրաբեռված ռեժիմով՝ լիարժեք չի իրականացնում բնակիչների տեղափոխումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ