ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը սկսել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը։
Ավելի վաղ փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․
«Հունիսի 18-ին, ժամը 14-00-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը սկսելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը: Հիշեցնեմ, որ կարգապահական վարույթը հարուցվել է արդարադատության նախարար Ռ.Բադասյանի կողմից՝ ՀՔԾ պետ Ս.Խաչատրյանի հաղորդման հիման վրա: Նիստի ընթացքում պլանավորում եմ միջնորդել ԲԴԽ-ին որպես վկա հրավիրել Ս.Խաչատրյանին՝ մի շարք էական հանգամանքների շուրջ ցուցմունք տալու համար: Համոզված եմ, որ միջնորդության վերաբերյալ ԲԴԽ որոշումը կլինի առաջին նախանշանը, թե արդյոք ԲԴԽ-ն կկարողանա հանդես գալ այս գործով որպես անկախ մարմին՝ դատարան, թե կենթարկվի գործադիր իշխանության ճնշման: Պարոն Ս.Խաչատրյանին իմ ուղղվելիք հարցերը չեն լինելու հաճելի, միեւնույն ժամանակ գտնվելու են բացառապես իրավական հարթության մեջ»։
Առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը