16 06 2020

Աժ-ի մոտ լարված իրավիճակ է․ բերման են ենթարկում Գագիկ Ծառուկյանի աջակիցներին․ ուղիղ



Ոստիկանները շրջափակել են Ազգային ժողովի շենքը, որտեղ այժմ քննարկվում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու հարցը։

Այս պահին Ազգային ժողովի մոտ են հավաքվել են Ծառուկյանի կողմնակիցները։ Ոստիկանները, սակայն, հաղորդում են, որ արտակարգ դրության ժամանակ արգելվում է հավաքների անցկացումը։

Այս պահին մեծ թվով ոստիկաններ են հավաքվում նաև ԱԺ մոտակա տարածքներում։

Ոստիկաններն արդեն բերման են ենթարկել տասնյակ քաղաքացիների, այդ թվում նաև ըմբիշ Ռոման Ամոյանին։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ