14 04 2020

Հագեցած քառօրյա՝ ԱԺ-ում․ օրակարգում է նաև ԿԲ նախագահի ընտրությունը․ ՈւՂԻՂ



Ազգային ժողովում ընթանում են քառօրյա նիստերը։ Հերթական քառօրյայի օրակարգում 29 հարց է, այդ թվում ԿԲ նախագահի ընտրությունը: Իմ «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանի թեկնածությունը։

Օրակարգում են նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին,«Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին, «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ այլ օրինագծեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ