Ընթանում է Երևանի ավագանու նիստը, որի օրակարգում 11 հարց է ընդգրկված, այդ թվում՝ Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին, Երևան քաղաքում Գոհար Գասպարյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին, Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գոտիավորման նախագիծը հաստատելու մասին, Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին, «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին հարցերը։
Նիստին առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը