18 11 2019

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը՝ ԱԺ օրակարգում



Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 18-ին շարունակում է իր հերթական նիստերը, որոնք սկսվել են դեռևս մեկ շաբաթ առաջ: Նախորդ շաբաթվա ընթացքում խորհրդարանը չհասցրեք քննարկել օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը:

2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումները ընդմիջվել են առնվազն 4 օրով, որպեսզի պատգամավորներն ու խմբակցություններն իրենց առաջարկները կարողանան ներկայացնել 24 ժամվա ընթացքում:

Հիշեցնենք, որ այս քառօրյայի օրակարգում ընդգրկված է 36 հարց: Օրակարգում է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ