16 10 2019

Աղի կոմբինատի ղեկավարը բարձրաձայնում է վտանգների մասին․ ՈւՂԻՂ



 Ամեն տարի Հայաստան է ներկրվում մոտ 5000 տոննա աղ՝ նախատեսված տեխնիկական նպատակների համար: Մեր երկրի արդյունաբերությունը ի զորու է յուրացնել այդ ծավալի մոտ 10 տոկոսը: Ըստ փորձագետների` ներկրվող տեխնիկական աղի գերակշռող բաժինը, մարդու առողջության համար վտանգավոր քիմիական նյութերով վերամշակվելուց հետո ուղղվում է սննդի արդյունաբերության կարիքների համար: Ինչպե՞ս դա կանդրադառնա ազգի առողջության վրա: Ի՞նչ անհապաղ միջոցներ պետք է ձեռնարկել ստեղծված իրավիճակից շուտափույթ դուրս գալու համար: Այս մասին մամուլի ասուլիսով է հանդես գալիս Ավանի աղի կոմբինատի ղեկավար Արեգ Ղուկասյանը:

Ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ