12 09 2019

Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը մասնակցում են դատական նիստին․ ՈւՂԻՂ



Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական նիստը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ։

Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

15:05

Դատախազությունը միջնորդեց մերժել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի միջնոդրությունը՝  խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ:

14:45

«Այս մեկ տարվա ընթացքում իմ իրավունքները խախատվել են բազմաթիվ անգամ և տպավորությունն այնպիսինն է, որ որևէ խախտման հնարավորություն բաց չեն թողել: Եթե մեքենանա քշես 10 փոս լինի, 10 փոսի միջով էլ պետք է անցնես։ Սա անձնավորված է սա քաղաքական հետապնդում է, և սա արվում է մի մարդու նկատամամբ որը և՛ Ղարաբաղում և՛ Հայաստանում.․. Մեկ-մեկ մտածում եմ, որ եթե նախկին նախագահի նկատամամբ այսպիսի չարաշահումներ են թույլատրվում․․․ Դատախզության համար մի բան եմ հասկանում՝ օրենքը ոնց որ պլաստիրին լինի, ոնց ուզես մեկնաբանես: Հիմա սա է իրավիճակը:

Իմ տպավարությամբ, սա ՀՀ պատմության մեջ ամենից խայտառակ քրգործն է,  դասագրքերում է նշվելու այս գործի մասին, և այս գործն ունենալու է իր բացասական և դրական հերոսներին։ Չեմ կասկածում՝ ովքեր են լինելու բացասական հերոսները, և տվյալ դեպքում դուք այն անձնավորությունն եք, որը գրում է ևս մեկ էջ այս քրեական գործի, այս պատմության: Թե ինչպիսինն էլ լինելու այն, կախված է ձեզնից»,-  ասաց Ռոբերտ Քոչարյանը:

14:22

Աննա Դանիբեկյանը ներկայացրեց ՀՀ երկորրդ նախագահի պաշտպանական խմբի կողմից ներկայացված միջնորդությունները՝ խափանման միջոցի փոփոխության ինչպես նաև քրեական հետապնդումը վերացնելու վերաբերյալ: Պաշտպան Արամ Օրբելյանը միջնորդեց առաջինը քննության առնել խափանման միջոցի փոփոխության հարցը, ինչը կապված է Սեպտեմբերի 4-ի ՍԴ որոշման հետ:

 

13:58

Հայկ Ալումյանը դատարանում հայտարարեց, որ այս գործով տուժող հիմա լինել չի կարող դրանից բխող ներկայացուցիչ և իրավահաջորդ կարգավիճակներով.

«Պետք է ընդգծեմ մի բան՝ մինչև այսօր չի քննվում որևէ գործ, որտեղ քննարկվի սպանված տուժողների սպանության վերաբերյալ մասը: Եվ իմ համոզմամբ՝ այդ գործով տուժողների իրավահաջորդները կարող են մասնակցել որպես տուժողի  իրավահաջորդ: Հավասարապես այս գործը չի քննվում մարմնական  վնասավածքներ ստացած տուժողների վնասվածքների ստանալու պարագաների շուրջ. միայն այդ գործով նշված անձինք կարող էին ճանաչվել տուժող: Այս գործը քննվում  է 300.1 հոդվածով և այդ գործով տուժող է ՀՀ 3 մլն բնակիչ: Այդ տարամաբանությամբ կամ 3 մլն տուժող պետք է բերեք կամ տուժող չպետք է լինի»,- ասաց պաշտպանը:

13:42

Պաշտպանների կողմից ինքնաբացարկի միջնորդություն չներկայացվեց դատախազներին՝ անհապաղ Ռոբերտ Քոչարյանի խափանման հարցի քննարկման փաստով պայմանավորված, որից հետո կանդրադառնան խափանման հարցին:

 

13:32

Ռոբերտ Քոչարյանը հարցուպատասխանի ժամանակ դատավոր Աննա Դանիբեկյանը հարց ուղղեց Քոչարյանին՝ որտե՞ղ եք աշխատում, իսկ Քոչարյանն արձագաքնեց հիմա՞:

Դատավորը նաև հարցեր ուղեց Երկրորդ նախագահին՝ արդյո՞ք ստացել է մեղադրական եզրակացությունը, բնակության վայրը, առողջական վիճակը: Վերջինին Ռոբերտ Քոչարյանը չցանկացավ պատասխանել:

 

13:30

Հայկ Ալումյանը նշեց, որ ունեն հիմքեր դատավորի անաչառության վրա կասկածելու, սակայն չեն ներկայացնի դատավորի ինքնաբացարկի միջնորդություն, քանի որ դատավորը պետք է խորհրդակցական սենյակում քննարկի խափանման միջոցի հարցը 

13:22

Դատարանը վերադարձավ ընդմիջումից. դատական նիստը մեկնարկեց

13:19

Դատարանը հայտարարեց ընդմիջում՝ դատարանում ներկաների տեղավորվելու համար

 

13։00

Դատարանում են ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

13։04

Դատարանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նախագահին դահլիճում ներկաները դիմավորեցին ծափահարություններով։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ