Երեք հասարակական կազմակերպություններ առաջարկում են 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով զոհվածների աջակցության չափորոշիչները տարածել նաև զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների նկատմամբ:
Հայտարարության տակ ստորագրած «Զինվոր» ՀԿ համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը և «Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանը հրավիրել են մամուլի ասուլիս, որն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը