Տեղի է ունենում Activecitizen.am հարթակի շնորհանդես-ասուլիսը՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանի մասնակցությամբ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, քաղաքի բյուջեից 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար է հատկացվել քաղաքացիների կողմից ներկայացված գաղափարների իրականացման համար: Activecitizen հարթակում կհավաքվեն քաղաքացիների առաջարկները, այնուհետեւ տեղի կունենա քվեարկություն, որի արդյունքում հաղթած նախագծերը կիրականացվեն հատկացված միջոցներով։
Շնորհանդես-ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը