04 07 2019

«ՀՀ սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» խորհրդաժողովը՝ ՈւՂԻՂ



Երևանում տեղի է ունենում խորհրդաժողով՝ «ՀՀ սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» խորագրով: Կազմակերպել է «Իրավական ուղի» ՀԿ-ն։ Խորհրդաժողովին մասնակցում են և ելույթով հանդես կգան պրոֆեսոր Օթթո Լուխթերհանդթը (Գերմանիա), իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, ի.գ.թ., դոցենտ Արթուր Ղազինյանը, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, դոցենտ Վարդան Այվազյանը, ԱԺ պատգամավոր, ի.գ.թ., դոցենտ Գեւորգ Պետրոսյանը, ԱԺ պատգամավոր, ի.գ.թ., դոցենտ Տարոն Սիմոնյանը, ՄԻԵԴ իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։

Խորհրդաժողովի շրջանակում տեղի կունենա «Սահմանադրության մեկնաբանություն. գործիքներ և սահմաններ» և «Դատական իշխանությունը որպես իրավունքի սահմանապահ» թեմաներով քննարկում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ