21 06 2019

Բախում՝ Թբիլիսիում․ ցուցարարների դեմ զրահամեքենա և այլ հատուկ միջոցներ են կիրառվել



Թբիլիսիի խորհրդարանի մոտ հարյուրավոր ցուցարարներին ցրելու համար Վրաստանի ՆԳՆ-ն կիրառել է ջրցաններ, ռետինե փամփուշտներ, զրահամեքենա, հրշեջ մեքենա և լուսաձայնային նռնակներ։ Դրա հետևանքով կան 69 տուժածներ և տասնյակ բերման ենթարկվածներ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Ռուսթավելի պողոտայում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ տուժել են նաև լրագրողներ, նրանցից մեկը կորցրել է աչքը։

 

Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան խորհրդարանի շենքի մոտ հայտարարել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում հրաժարական տալ:

«Այն ինչ հիմա կատարվում է, գրոհ է պետական ինստիտուտների դեմ»,- ասել է Վրաստանի ՆԳ նախարարը:

Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը հայտնել է, որ ցուցարարները ավերել են Ռուսթավելի պողոտայի վրա գտնվող «Վրացական երազանքի» գրասենյակը: 

 

Հիշեցնենք, որ Թբիլիսիում բողոքի ակցիաները սկսվել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին ռուս պատվիրակների մասնակցության պատճառով: Բողոքի ակցիայի մասնակիցները գրոհել են խորհրդարանի շենքը։ Քաղաքացիները միացել են ընդդիմությանը՝ պահանջելով կառավարության հրաժարականը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ