Yerevan.today-ի զրուցակիցը Ազգային անվտանգություն կուսակցության նախագհ Գառնիկ Իսագուլյանն:
Առաջարկում ենք հարցազրույցը դիտել ամբողջությամբ.
«Պետության գլուխը ՀՀ նախագահն է՝ Արմեն Սարգսյանը։
Նիկոլ Փաշինյանը երեկ խախտեց սահմանադրությունը: Արդեն մեկ օր է Նիկոլ Փաշինյանը գտնվում է սահմանադրությունից դուրս:
Երբ պատգամավորները մասնակցեցին դատական իշխանության սահմանափակմանը, այլևս օրենքի սահմաններից դուրս են: Փաստ է արձանագրված, որ իրենք մասնակցել են շրջափակմանը և ոչինչ չեն արել, որպեսզի ապահովեն դատական իշխանության բնականոն գործունեությունը:
Ցավոք՝ Արմեն Սարգսյանն էլ օրենքից դուրս գտնվեց: Քանի որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, դա նախագահին և մնացածին ավելի խոցելի է դարձրել, բայց այդ ժողովուրդը, այդ իշխանությունը իրացնում է ազատ ընտրությունների միջոցով: Ժողովուրդն իր իշխանությունը հինգ տարով տվել է ձեզ:
Հասկացանք իշխանությունը ժողովրդին է պատկանում: Ձեր ամեն մի հիմարություն ժողովրդի վրա մի գցեք: Մանդատները դրեք, փողոցը կղեկավարի ձեր փոխարեն:
Վարչապետը արեց հայտարարություններ, որոնք որևէ տրամաբանության մեջ չեն մտնում:
Ունե՞ս ինֆորմացիա, բա ինչի՞ ես նստել, հանցագործության մասին հաղորդում տուր: Ի՞նչ է նշանակում պետության առաջին դեմքը խոսում է դավադրություններից, անուններ տուր:
Փաշինյանը հայտարություն է արել Ալիևի համար, Ալիևի պատվերով:
Պարոն Փաշինյան, հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում: Եթե Բակո Սահակյանը չլիներ, այս իշխանությունները դժվար թե մեկ տարի գոյատևեին: Գուցե մեր բախտը բերել է, որ Արցախի նախագահը Բակո Սահակյանն է:
Արցախում դավադիրներ չկա, դավադիրները այստեղ են Հայաստանում՝ ԱԺ-ում:
Իրենք Վիտալի Բալասանյանին շփոթել են իրենց հետ:
Վարչապետի այսօրվա հայտարարությունը գալիս է ապացուցելու, որ այո, սա պլանավորված էր: Հայաստանը, Սորոսի հիմնադրած ՀԿ-ներն են ղակավարո՞ւմ, թե՞ ԱԺ-ն կամ մյուս պետական իսնտիտուտները:
Ցանկացած հասարակության մեջ կան առնվազն 100 հազար սրիկաներ, որոնք պատրաստ են քանդելու ամեն ինչ:
Արմեն Սարգսյանը լավ կանի Հայաստան էլ ընդհանրապես չգա, որպես նախագահ նա եղած կամ չեղած:
Արթուր Դավթյանը ուզում է ապացուցել, որ ավելի հեղափոխական է, քան Նիկոլը:
Դատավոր Դավիթ Գրիգորյանը փրկեց հայ իրավաբանության պատիվը, ինքը ցույց տվեց, որ ընդունում է, որ Արցախը անկախ պետականություն է:
Ուզում եմ Հայաստանի մտածող մասան հասկանա, թե իրենց ուր են տանում:
Այս ժողովրդավարությունը պարզ սուտ է:
Ես խորհուրդ եմ տալիս պարոն Փաշինյանին նայել կադրերը, վաղը դանից շատ մարդ հավաքեմ հրաժարական պահանջեմ, ինքը հրաժարական տալո՞ւ է:
Այս մարդիկ Հայաստան-Արցախ կործանման են տանում:
Նոր ընտրություններ են պետք, պետք է լուծարեն Աժ-ն, վարչապետը հրաժարական տա:
Նիկոլ Փաշինյանը թող մինչև 20 հաշվի հայտարարություններից առաջ նոր որոշում կայացնի կամ գրառում կատարի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը