25 04 2019

Գույքի վերադարձ, արտահերթ ընտրություններ, ԲՈւՀ-երի ընդունելություն. Գործադիրի նիստը



Ապրիլի 23-ը կառավարության հերթական նիստի օրն է: Գործադիրի օրակարգում ներառվել է 35 հարց, որից 19-ը՝ չզեկուցվող, 1-ը՝ գաղտնի:

Գործադիրը՝

Գույք հետ կվերցնի և կամրացնի:

Փոփոխություններ կանի նախկինում ընունած որոշումներում:

Գումար կհատկացնի արտաքին գործերի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություններին:

Վերաբաշխում կանի պետական բյուջեում:

Կհաստատի Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2019/2020 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը:

Կհաստատի Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2019/2020 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների:

Կհաստատի Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2019/2020 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը:

Արմավիրի մարզի Ապագա և Վարդանաշեն համայնքների դեղավարի արտահերթ ընտրություն կնշանակի:

Հավանություն կտա Պետական գույքի կառավարման 2018-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի հաշվետվությանը:

Հարկային արտոնություններ կտա «Ինթերնեշնլ մանուֆաքչրինգ գրուպ» ՓԲ ընկերությանը:

Հավանություն կտա Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 թվականի միջոցառումների ծրագրին:

Հավանություն կտա «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծին:

Հավանություն կտա Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրի փոփոխություն թիվ 7-ի ստորագրման առաջարկությանը:

Օրակարգն ամբողջությամբ՝ այստեղ

Գործադիրի նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ եթերում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ