18 04 2019

Բանակից տարկետում, պետգնումներ, հոսպիտալի և ֆոնդի ստեղծում․ կառավարության նիստը



Ապրիլի 18-ը կառավարության հերթական նիստի օրն է։ Օրակարգում ներառվել է 33 հարց, որից 19-ը՝ չզեկուցվող, 1-ը՝ գաղտնի։

Գործադիրը՝

Հանդես կգա օրենսդրական փոփոխությունների առաջարկով։

Փոփոխությունների կենթարկի մի շարք որոշումներ։

Վերաբաշխում կանի պետական բյուջեում։

Փոփոխություն կկատարի գնման պայմանագրում։

Կամրացնի գույք։

Անշարժ գույք հետ կվերցնի և կամրացնի։

Գումար կհատկացնի գյուղատնտեսության նախարարությանը։

Պաշտպանության նախարարության «Բերդի զինվորական հոսպիտալ» պետական հիմնարկ կստեղծի։

Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից տարկետում կտա։

Հավանություն կտա Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին համաձայնագրի կիրարկման արձանագրության ստորագրման առաջարկությանը։

Գույք կամրացնի տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը։

Արտահերթ ընտրություն կնշանակի Լոռու մարզի Քարաձոր և Լեռնավան համայնքներում։

Կստեղծի «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերություն։

Կտա հարկային արտոնություններ

Օրակարգն ամբողջությամբ՝ այստեղ։ 

Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ եթերում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ