05 04 2019

Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների Վերաքննիչ բողոքի քննությունը. Ուղիղ



Ապրիլի 5-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ շարունակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը: Այսօրվա դատական նիստին պաշտպանական կողմը կշարունակի ներկայացնել բողոքը,  ինչից հետո հնարավոր է Քոչարյանը ևս իր դիրքորոշումը հայտնի բողոքի կապակցությամբ։

Նշենք, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը, քննելով Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, մարտի 15-ին նրան կալանավորելու որոշում էր կայացրել, միեւնույն ժամանակ արձանագրելով, որ նրան վերագրվող կաշառքի դրվագում հիմնավոր կասկած առկա չէ: Բացի այդ՝ դատարանը նաև գտել էր, որ առկա չէ Քոչարյանի թաքնվելու վտանգ:

Դատարանի այս որոշումը բողոքարկել են թե՛ Քոչարյանի պաշտպանները, թե՛ դատախազությունը: Դատախազությունն էլ վիճարկում է Քոչարյանին առաջադրված մեղադրանքներից մեկով հիմնավոր կասկածի առկայության փաստը՝ պնդելով, որ կաշառքի դրվագում առկա է հիմնավոր կասկած առ այն, որ Քոչարյանը կատարել է այդ հանցանքը:

Ապրիլի 4-ի նիստը կարող եք դիտել այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ