29 03 2019

Տավարների շատացում, գումարի դուրսգրում, պետական հիմնարկի լուծարում․ Կառավարության նիստը



Մարտի 29-ին Հայաստանի կառավարությունը նիստ է անում։ Օրակարգում 46 հարց է, որից 34-ը չզեկուցվող, 2-ը գաղտնի։ Եվս մեկ հարց հանվել է օրակարգից։

Վերաբաշխում կանի պետական բյուջեում։

Կսահմանի ընտանիքում բռնության ենթարկվածներին ժամանակավոր աջակցության հաշվեհամարի տնօրինման կարգը սահմանելու մասին։

Փոփոխություն կանի նախկինում ընդունած որոշումներում։

Գումար կհատկացնի արդարադատության նախարարությանը, Տավուշի մարզպետարանին,

Փոխադարձության հիման վրա պետական տուրքի այլ դրույքաչափ կսահմանի։

Կկանոնակարգի Հայաստանի Հանրապետությունում հացահատիկային և հատիկաընդեղեն որոշ մշակաբույսերի տեղական սերմնաբուծության ու սերմնարտադրության զարգացում ծրագրով նախատեսված մի շարք հարաբերություններ։

Կհաստատի ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը։

Կհաստատի Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը։

«Էֆարվի Մասրիկ» փակ բաժնետիրական ընկերությանն ուղղակի վաճառքի միջոցով հողամաս կօտարի։

Հանդես կգա օրենսդրական փոփոխությունների առաջարկով և կարծիք կհայտնի պատգամավորների առաջարկած փոփոխությունների մասին։

Կարեն Իսրայելյանին, Աշոտ Սարդարյանին, Սարգիս Բալոյանին, Նորայր Մամեդով-Ասլանյանին, Վարդան Պողոսյանին, Գեղամ Ղադիմյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից կազատի։

Հավանություն կտա Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Աջակցություն Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումներին. ծառայությունների մատուցման բարելավում՝ ավելի արդյունավետ կառավարման միջոցով» ֆինանսավորման համաձայնագրի թիվ 2 լրացման ստորագրման առաջարկությանը։

Կտա հարկային արտոնություններ։

Կլուծարի Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։

Գործադիրի օրակարգն ամբողջությամբ՝ այստեղ։

Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ եթերում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ