21 03 2019

Քոլեջի փակում, հարկային արտոնություններ, քաղշինկոմիտեի նախագահի նշանակում․ կառավարության նիստը



Մարտի 21-ը կառավարության հերթական նիստի օրն է։ Գործադիրի օրակարգում ներառված է 33 հարց, որից 17-ը չզեկուցվող, երկուսը՝ գաղտնի։

Գործադիրը՝

Փոփոխություն կանի նախկինում ընդունած մի քանի որոշումներում։

Փոփոխություն և լրացումներ կառաջարկի մի շարք օրենքներում։

«Բերդի պետական քոլեջը» և «Բերդի արհեստագործական պետական ուսումնարանը» կմիավորի՝ ստեղծելով «Բերդի պետական բազմագործառութային քոլեջ»։

Վերակազմավորման ձևով կվերակազմակերպի Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։

Կտա հարկային արտոնություններ։

Վերաբաշխում կանի պետական բյուջեում։

Կհաստատի Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում առանձին մարմինների համար նախատեսված հատկացումների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների և կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները։

Որպես նվիրաբերություն գույք կընդունի։

Գնման գործընթացի թույլտվություն կտա։

Հավանություն կտա «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության անշարժ գույքը «Կինոկետ Փրոդաքշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։

Վահագն Վերմիշյանին կնշանակի քաղաքաշինության կոմիտեի նախագահ։

ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով հանդես կգա։

«Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կկատարի՝ ապրիլի վերջին շաբաթ օրը սահմանելով քաղաքացու օր։

Գործադիրի օրակարգն ամբողջությամբ՝ այստեղ։ 

Կառավարության նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ եթերում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ