Ազգային ժողովը շարունակում է 7-րդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքները: Շարունակվում է քննարկվել «ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին» Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդումը:
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ կքննարկի նաև «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Օրվա վերջին ՀՀ ԱԺ պատգամավորների հարցերին կպատասխանեն կառավարության ներկայացուցիչները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը