Ազգային Ժողով-ում ընթանում է երկրորդ նստաշրջանի հերթական նիստը. Օրակարգում ընդամենը երեք հարց է ընդգրկված:
- «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
- «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին» կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդում:
Այս նստաշրջանի օրակարգում ևս ներառված չէ Կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին հայտնի օրինագիծը, որով նախատեսվում է նախարարությունների թիվը 17-ից դարձնել 12:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը