28 02 2019

Կեղծ դեղեր, գույքի նվիրաբերում, գումարի հատկացում․ գործադիրի նիստը



Փետրվարի 28-ը կառավարության հերթական նիստի օրն է։ Օրակարգում ներառված է 32 հարց, որից 24-ը՝ չզեկուցվող։

Գործադիրը՝

Հանդես կգա օրենսդրական փոփոխությունների առաջարկով։

Կսահմանի մատակարարի հավաստագրման նպատակով մասնագիտական դիտարկման և պատշաճ բաշխման գործունեության հավաստագրի տրամադրման կարգը, դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման նպատակով փորձաքննության կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։

Կսահմանի Հայաստանի Հանրապետությունում դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննությունների վճարները։

Որպես նվիրատվություն գույք կընդունի, գույք կամրացնի, հետ կվերցնեի և կնվիրաբերի։

Փոփոխություններ կանի նախկինում ընդունած որոշումներում։

Կհաստատի գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը։

Կհաստատի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների 2019-2021 թվականների ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը։

Կհաստատի Համահայկական ամառային յոթերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտե ստեղծելու և դրա անհատական կազմը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ